Արտակ Դաշյանը հեռանում է «Վարդարից»
2014-2015 թթ. Մակեդոնիայի առաջնություն տեղափոխված` կիսապաշտպան Արտակ Դաշյանը հեռացել է իր թիմից: Այդ մասին տեղեկացնում է մակեդոնական «Վարդարի» մամուլի ծառայությունը:
Դաշյանը «Վարդարի» կազմում Մակեդոնիայի առաջնությունում անցկացրել է 43 խաղ և խփել 7 գոլ:
Առայժմ հայտնի չէ, թե կիսապաշտպանը որտեղ կշարունակի կարիերան: