Վարչապետն աշխատանքից ազատել է միևնույն նախարարության երեք փոխնախարարի
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով Գրիշա Բաղիյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, Սամվել Գալստյանը և Գառնիկ Պետրոսյանը՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալների պաշտոններից։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: