«ՀԺ». Մկրտումյանին հանում են. հայտնի է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի հավանական թեկնածուն
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, ՀՀ Վճռաբեկ դատարանի հաջորդ նախագահը կարող է լինել նախագահի իրավաբանական վարչության պետ 44-ամյա Գրիգոր Մուրադյանը, որը, հիշեցնենք, սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ էր։
Բանն այն է, որ 2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններից հետո սահմանադրական ինստիտուտներում որոշակի փոփոխություններ պետք է տեղի ունենան։ Այդ փոփոխություններին զուգահեռ տեղի են ունենալու նաև ղեկավարների փոփոխություններ։ Վճռաբեկ դատարանի ներկայիս նախագահ Արման Մկրտումյանի պաշտոնանկության մասին խոսակցությունները վաղուց են շրջանառվում։ Որոշ տեղեկությունների համաձայն` դա, այս անգամ, այնուամենայնիվ, տեղի կունենա։ Մկրտումյանը Վճռաբեկ դատարանի նախագահն է 2008 թվականից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում