Պաշտպանության նախարարությունն ընդլայնում է հոսպիտալների ցանցը
Այսօր կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է մի քանի կայազորային հոսպիտալների ստեղծման հարցը:
Ստեղծվելու է «Երևանի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկ, Երևանի Շիրվանզադե փողոց 21 հասցեում, որը պետք է ապահովի զինծառայողների բժշկական օգնությունը և սպասարկումը, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև բնակչության բժշկահիգիենիկ դաստիարակության և առողջապահության բնագավառի իրավական ակտերով սահմանված կանխարգելիչ միջոցառումների իրականացումը և այլն:
Ստեղծելու է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկ՝ հոսպիտալ, որը գտնվելու է Երևանի Մուրացան փողոց 115 հասցեում:
Ստեղծելու է նաև «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկ՝ հոսպիտալ, որը գտնվելու է Սյունիքի մարզի Աղիտու գյուղում:
Ստեղծելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ պետական հիմնարկ»՝ հոսպիտալ, որը գտնվելու է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Վ. Համբարձումյան 93 հասցեում:
Ստեղծվելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Լոռու կայազորային հոսպիտալ պետական հիմնարկ»՝ հոսպիտալ, որը գտնվելու է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի, Մոսկովյան 23 ա հասցեում:
Ստեղծվելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Կենտրոնական պոլիկլինիկա» պետական հիմնարկ` պոլիկլինիկա, որը գտնվելու է Երևանի Շիրվանզադե 21 հասցեում:
Ստեղծվելու է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Հիգիենիկ հակահամաճարակային ծառայություն» պետական հիմնարկ` ծառայությունը, որը գտնվելու է Երևանի, Արշակունյաց 73ա հասցեում: