Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերըՌոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը»Սարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՓաշինյանը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵԱԶԲ-ն գործընկերների հետ Հարավային Կովկասի երկրներում նոր ուղղակի ներդրումների հիմնադրամ կստեղծիՉնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանԻրանին խորհուրդ կտայինք զբաղվել սեփական երկրի խնդիրներով և չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին. Ադրբեջանի կրթության նախարարությունՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԿիևում նշել են Ռուսաստանի հետ խաղաղության կնքման գլխավոր պայմանըՀայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱրարատ Միրզոյանը կարևորել է ԵՄ առևտրային ինքնավար միջոցների ընձեռած հնարավորությունների իրացումըՀալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում ենԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններԱնհասկանալի է Շիրակի մարզպետի հրապարակման մեջ «Իվանների» մասին հիշատակումը․ ՌԴ դեսպանատունՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերԵրթևեկության կանոնների խախտումը չի կարող անհետևանք և անվճար լինել․ Արփինե ՍարգսյանՊարզեցվել է հայտարարագրերի լրացման գործընթացը. սահմանվել են չհարկվող եկամուտների տեսակներ (տեսանյութ)Եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին․ ՇարմազանովԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել է
Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր այցելել է «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոն՝ պլանային հետազոտության
Քաղաքականություն

Վաղը կկրճատվի երեք-չորս փոխնախարար. Հովիկ Աբրահամյան

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց բարձրացրեց կառավարության կողմից ՀԿ-ներին նվիրատվություն անելու մասին հարցին, որի ընդհանուր գումարն անցնում է 9 մլրդ դրամից:

«1 մլրդ դրամ ուղղված է բավականին կասկածելի նպատակների համար, որի գլխավոր նպատական էր ապահովել ՀՀԿ-ի քաղաքական հենարանը:

Բոլորիս հայտնի է, թե ում է պատկանում «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը» (ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանին,-խմբ.) ստացել է 120 մլն դրամ ՀՀ բուհերին կրթաթոշակ նշանակելու և երիտասարդ գիտնականներին օժանդակելու համար, սակայն դա ընդամենն ապահովում է ՀՀԿ-ի երիտթևի ամրապնդումը բուհական համակարգում»,- ասաց Լևոն Զուրաբյանը և ներկայացրեց թվերի շարան, որոնք, ըստ պատգամավորի, կասկածելի են:

«Նման գումարներ դուրս են գրվել անհասանալի հասցեներով և չեն ծախսվել: Արդյո՞ք ավելի լավ չէ այդ գումարը ծախսել բանակի համար և այդ գումարով ձեռք բերել 800 ջերմադիտակ: Արդյոք ժամանակը չէ՞ դադարեցնել պետբյուջեից գումարների դուրսգրումն` իշխող կուսակցության ամրապնդման նպատակով»,- հարցրեց Զուրաբյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավարին պատասխանեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Հիմնադրամի հետ կապված` ՀՀԿ-ն անհրաժեշտություն չունի գումար ներդնել և ծախսել իր PR-ի համար, այդ թվերը որ հնչեցվեցին, դրանց պատասխանը գրավոր մանրամասն պատասխան կուղարկեմ»:

Այնուհետև վարչապետը հիշեցրեց, որ սկսվել է նոր գործընթաց, և կան գործիչներ, ովքեր դեռ չեն հավատում կառավարության հայտարարությանը կրճատումների և խնայողությունների վերաբերյալ, սակայն վարչապետն ասաց, որ իրենք ամեն ինչ կապացուցեն գործով:

«Մենք ծրագիր են դրել մեր առաջ, քայլ առ քայլ իրականացնելու ենք, ուղղակի չպետք է ակնկալել, որ մեկ հարվածով բոլոր խնդիրները լուծվելու են, ժամանակ է պետք, դուք արդյունքները կտեսնեք: Օրինակ` կսկսվեն կրճատումներ, այսօր կրճատվել է մեկ փոխնախարար, վաղը կկրճատվեն ևս 3-4 փոխնախարարներ»,- ասաց վարչապետը:

Ի պատասխան` Լևոն Զուրաբյանն ասաց, որ ամբողջ աշխարհում ՀԿ-ները ոչ կառավարական կազմակերպություններ են և այն պահից, երբ կառավարությունը սկսում է ֆինանսավորել ոչ կառավարական կազմակեպություններին, դրանք դադարում են լինել ոչ կառավարական. «Այս պրակտիկան բերում է նրան, որ իշխանությունը չարաշահում է անում: Հուսով եմ` այս պրակտիկան կդադարի»,- ասաց Զուրաբյանը: