Հալեպում ուժեղ գնդակոծություններ են. կան տասնյակ զոհեր
«Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման գրոհայիններն ուժեղացրել են գնդակոծությունները Հալեպում: Դրանց հետևանքով կան տասնյակ զոհեր, տուժել է արդեն 100-ից ավելի խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Ուժեղացել են «Ջեբհաթ ան-Նուսրայի» գրոհայինների կողմից Հալեպ քաղաքի հյուսիսային Շեյխ-Մաքսուդ թաղամասի, հյուսիսարևմտյան Հանդրաթ, հարավարևմտյան Կարասի բնակավայրերի գնդակոծումները: Տուժել է քաղաքի ավելի քան 100 խաղաղ բնակիչ, զոհվածների թիվը հաշվվում է տասնյակներով»,- Սիրիայում հաշտեցման հարցերով ռուսական կենտրոնի ներկայացուցիչը:
«Գնդակոծումների թիրախում հայտնվում են ոչ միայն կառավարական զորքերի դիրքերը, այլ նաև բնակելի թաղամասերը, տները, խանութներն ու դեղատները: Գնդակոծությունների զոհերը հիմնականում բնակավայրերի խաղաղ բնակիչներն են»,- ասել է նա