Բակո Սահակյանը մեկնել է Բելգիա
Արցախի Հանրապետության nախագահի գլխավորած պատվիրակությունը հունիսի 7-ին, աշխատանքային այցով ժամանել է Բելգիա: Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Այսօր՝ հունիսի 8-ին նախագահը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի և մի խումբ պատգամավորների հետ:
Հանդիպմանը քննարկվել են Բելգիայի և Արցախի խորհրդարանների միջև կապերի զարգացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը պատրաստակամ է զարգացնել խորհրդարանական հարաբերությունները Բելգիայի հետ և այստեղ ակնկալում է հայ ժողովրդի բարեկամների գործուն աջակցությունը: