Քիմ Քարդաշյանը՝ «Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի պատվավոր հայ դեսպան»
Քիմ Քարդաշյանը վերջին շրջանում Նյու Յորքում է, որտեղ Քանյեն պետք է համերգ տար երաժշտական փառատոնի շրջանակներում:
Համերգը, սակայն, չի կայացել, ինչի պատճառով քաղաքի փողոցներում զանգվածային անկարգություններ էին սկսվել: Քիմ Քարդաշյանին ամուսնու ու դստեր հետ տեսել էին Բրոդվեյում մյուզիքլ դիտելիս:
Դե իսկ մինչև Նյու Յորք մեկնելը Քիմ Քարդաշյանը հատուկ շնորհակալության է արժանացել Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցին օգնելու համար: Հիվանդանոցի նախագահ Փոլ Վիվիանոն «Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի պատվավոր դեսպանների» հետ հանդիպման ժամանակ Քիմ Քարդաշյանին հուշատախտակ է նվիրել: Քիմը նաև ճանաչվել է «Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի պատվավոր հայ դեսպան»:
Հատուկ հյուրերից էին նաև արքեպիսկոպոս Հովնան Դերդերյանը: Քիմը նշել է, որ ուրախ է, որ իր աշխատանքը գնահատվել է հայ համայնքի ու հիվանդանոցի կողմից՝ 35-ամյա հայուհին արդեն 8 տարի է` այցելում է հիվանդանոց ու օգնում: «Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի հայ դեսպանների խումբը» հայերի խումբ է, որոնք աջակցում են հիվանդանոցին` ստեղծելով առողջ ապագա երեխաների համար: