Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերըՌոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը»Սարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՓաշինյանը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵԱԶԲ-ն գործընկերների հետ Հարավային Կովկասի երկրներում նոր ուղղակի ներդրումների հիմնադրամ կստեղծիՉնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանԻրանին խորհուրդ կտայինք զբաղվել սեփական երկրի խնդիրներով և չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին. Ադրբեջանի կրթության նախարարությունՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԿիևում նշել են Ռուսաստանի հետ խաղաղության կնքման գլխավոր պայմանըՀայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱրարատ Միրզոյանը կարևորել է ԵՄ առևտրային ինքնավար միջոցների ընձեռած հնարավորությունների իրացումըՀալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում ենԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններԱնհասկանալի է Շիրակի մարզպետի հրապարակման մեջ «Իվանների» մասին հիշատակումը․ ՌԴ դեսպանատունՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերԵրթևեկության կանոնների խախտումը չի կարող անհետևանք և անվճար լինել․ Արփինե ՍարգսյանՊարզեցվել է հայտարարագրերի լրացման գործընթացը. սահմանվել են չհարկվող եկամուտների տեսակներ (տեսանյութ)
Արխիվ

Դավիթ Հարությունյանը կաշառքի գործով խորհուրդ տվեց դիմել իրավապահներին

Այսօր Երևանում Համաշխարհային բանկը ներկայացրեց Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում-Հայաստան զեկույցը, որտեղ Բանկի կողմից իրականացված ուսումնասիրությունը ներկայացնում էր հանքարդյունաբերության ոլորտով պայմանավորված տնտեսական աճի հեռանկարներն, առաջ քաշում հանքարդյունաբերության ազգային քաղաքականության անհրաժեշտություն` կայուն զարգացման ոլորտի ներդրումն առավելագույնի հասցնելու նպատակով: Գնահատումն իրականացվել էր ՀՀ կառավարության առաջարկության հիման վրա, և շնորհանդեսին ներկա էր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նշենք, որ վերջերս մամուլում շրջանառվում էր 10 հանքի լիցենզիա ստանալու համար հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանի` նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին 14 մլն դոլար կաշառք է տալու հարցը:

Newspress.am-ը Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց, թե այդ տեղեկության հիման վրա, արդյոք հանքարդյունաբերության ոլորտում լիցենզիաների տրամադրման առումով արդարություն կա՞: Դ. Հարությունյանը պատասխանեց, որ հարցը կոռեկտ չէ, թեև հարցն ուղղված չէր ղեկավար-նախարարի վերաբերմունքը դեպի կաշառքի փաստը, այլ պարզապես ոլորտային հարցերի հստակությունն էր ակնկալիքը:

Այնուհետև Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, թե ինչու կոռեկտ չէ, քանի որ հարցի մեջ պարունակում են փաստեր, որոնք չի կարող ո’չ հաստատել, ո’չ հերքել:

Նա խորհուրդ տվեց դիմել դիմացի մայթի վրա գտնվող համապատասխան շենք, որտեղ իրավապահ մարմիններն են և հարցն ուղղել նրանց:

Նշենք, որ վերջին շրջանում կառավարությունը որոշել է ակտիվ պայքարել կոռուպցիայի դեմ, սակայն, ինչպես երևում է, երկրում կոռուպցիոն երևույթներից տեղյակ չէ, և այդ ուղղությամբ լավագույնս տեղեկացված են իրավապահ մարմինները, և կառավարությունն անգամ չի ցանկանում դիմել իրավապահներին, որ իմանան, թե ում դեմ պայքարեն:

Նշենք, որ Սիլվա Համբարձումյանի կաշառք տալու վերաբերյալ տեղեկությունները բավական ժամանակ է` շրջանառվում է մամուլում:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը գրել է, որ Հատուկ քննչական ծառայությունը դեռևս 2015թ. օգոստոսից քննում է գործարար Սիլվա Համբարձումյանի հաղորդումը, որտեղ նա հայտնել է, որ 2008թ. 10 հանքի շահագործման լիցենզիա ստանալու համար 14 մլն. դոլար կաշառք է տվել բնապահպանության նախարար Հարությունյանին։

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կասեցրել էր լիցենզիաները, Արամ Հարությունյանն էլ ձեռքերը լվացել է, ինչից հետո տիկինը դիմել է իրավապահներին։

Այս դեպքը հրաշալի փորձաքար է կառավարության համար, թե ինչպես իրեն կդրսևորի իր կողմից հայտարարած պայքարը սկսելու համար, սակայն, ինչպես երևում է Դավիթ Հարությունյանի պատասխանից, կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարելու համար, ինչպես լրագրողները, պետք է դիմի իրավապահներին:

Կարճ ասած, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարելու համար լրագրողները պետք է պայքարեն իրավապահների հետ միասին, իսկ կառավարությունը ի վերջո մամուլից կամ կիմանա կոռուպցիայի մասին փաստը, կամ էլ` ոչ. Կառավարությունը կոռուպցիոն պայքարի հարցով դեռևս որևէ փորձ չունի, իսկ փորձել երևի թե դեռ չի ցանկանում, իսկ կոռուպցիայի դեմ պայքար հայտարարելը պետք է Եվրոպայից դրամաշնորհներ ներգրավելու, ծախսելու և Եվրոպայի աչքերին սամում փչելու համար: