Եվրոպայի առաջնություն. Լիլիթ Մկրտչյանը 4-րդն է
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը 4-րդ է Եվրոպայի անհատական առաջնությունում:
Վերջին տուրում Մկրտչյանը մրցում էր առաջատար Աննա Ուշենինայի հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:
Մկրտչյանը հավաքելով 8 միավոր զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Հաղթող դարձավ Ուկրաինան ներկայացնող Ուշենինան: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Մարիա Կուրսովան զբաղեցրեց 32-րդ հորիզոնականը, Լիլիթ Գալոյանը՝ 70-րդ, իսկ Մարիա Գևորգյանը՝ 93-րդ տեղում էին: