Մովսիսյանի ու Օզբիլիսի նախկին թիմը կպայքարի Հովհաննես Համբարձումյանի համար
Հայաստանի ազգային հավաքականի և «Վարդարի» կիսապաշտպան Հովհաննես Համբարձումյանը հայտնվել է Մոսկվայի «Սպարտակի» ուշադրության կենտրոնում: Այս մասին տեղեկացնում է «Спортски Журнал»-ը:
Հիշեցնենք, որ այս ակումբում ավելի վաղ հանդես էր գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի այն ժամանակվա խաղացող Յուրա Մովսիսյանը, ինչպես նաև հավաքականի ներկայիս կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:
Համբարձումյանի համար պայքարին երեկ միացավ նաև Անգլիայի նորընծա չեմպիոն Լեսթերը: 25-ամա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Վեսթ Բրոմվիչը», «Անդերլեխտը», «Բրյուգեն» և «Պարտիզանը»:
Համբարձումյանի պայմանագիրը «Վարդարի» հետ ավարտվում է 2019թ.:
Մակեդոնիայի առաջնության ավարտված մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 26 խաղի, դարձել է 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: