Գետահովիտի գյուղապետարանի մոտ` ծառի վրա, դիակ է հայտնաբերվել
Հունիսի 8-ին, ժամը 12.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում՝ գյուղապետարանի մոտակայքում՝ ծառի վրա, քաղաքացու դի կա. դին իջեցնելու համար անհարաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ծառից իջեցրել են 1961 թ. ծնված Ս. Դ.-ի դին: