Վարազդատ Հարոյանն, այնուամենայնիվ, տեղափոխվեց Իրան
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն, այնուամենայնիվ, կարիերան կշարունակի Իրանի առաջանությունում: Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Փադիդե» ակումբի հետ, որն Իրանի ավարտված առաջնությունում զբաղեցրել է միայն 10-րդ հորիզոնականը:
Ֆուտբոլիստի` ակումբի հետ պայմանագիր կնքելու մասին իր պաշտոնական էջում տեղեկացրել է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը կնքել է մեկ տարվա պայմանագիր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Հարոյանը տեղափոխվելու է «Տրակտոր Սիթի», սակայն տրանսֆերն այդպես էլ չկայացավ` ակումբի ադրբեջանցի երկրպագուների բացասական վերաբերմունքի պատճառով: Ակումբի նախագահն ընդառաջեց երկրպագուներին, և ֆուտբոլիստի տեղափոխությունն այդ ակումբ չկայացավ: