Սա պետական ազգային դավաճանություն է` բարձրաստիճան հոգևորականի կողմից. Նաիրա Զոհրաբյան
Խորհրդարանը շարունակում է քննարկել ՀՀ 2015 թվականի բյուջեի կատարողականի մասին հարցը, որի ժամանակ հարակից զեկուցող, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը շարունակեց պատասխանել պատգամավորների հարցերին:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն օգտագործելով խոսափողը` բարձրաձայնեց, իր գնահատմամբ, աննախադեպ մի իրադարձության, որը խայտառակություն է հայոց պատմության մեջ:
Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի՝ Թուրքիայի նախագահ Էրդողանին հղած նամակին:
«Սա պետական ազգային դավաճանություն է բարձրաստիճան հոգևորականի կողմից, որի նախադեպը հայոց պատմության մեջ չի եղել»,-ասաց պատգամավորը:
Զոհրաբյանը հայտնեց, որ երեկ իրեն դիմել են Թուրիքայի հայկական համայնքի ներակայացուցիչներ, և կոչ արեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին եկեղեցական արարողակարգով, իրեն վերապահված լիազորություններով և եկեղեցական ժողով հրավիրելով` դնի Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին կարգալույծ հայտարարելու հարցը:
«Սա համայն հայության խնդիրը պիտի լինի, որովհետև անբարո, խայտառակ նամակ չի եղել, և դա մեր բոլորի ամոթն է»,- եզրափակեց Զոհրաբյանը:
Նշենք, որ Արամ Աթեշյանն Էրդողանին ուղղված նամակում Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման վերաբերյալ ասել էր, որ Գերմանիայի որոշումը հայ ազգի մոտ խոր վիշտ է առաջացրել: