«Արսենալը» Մխիթարյանի համար 30 միլիոն եվրո է առաջարկում. բանակցությունները շարունակվում են
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար բանակցությունները շարունակվում են «մեղուների» ու «զինագործների» միջև: Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել իտալացի հայտնի լրագրող Նիկոլո Շչիրան:
«Վենգերն» առաջարկել է 30 միլիոն եվրո` ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու համար»,- գրել է լրագրողը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը հրաժարվել է դորտմունդյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուց, իր հերթին դորտմունդյան ակումբը ևս հայտարարել է, որ պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից: Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են անգլիական չորս ակումբներ` «Արսենալը», «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», «Տոտենհեմը», ինչպես նաև Թուրինի «Յուվենտուսը»:
Բունդեսլիգայի ավարտված առաջնությունում «Բորուսիան» դարձել է փոխչեմպիոն, Մխիթարյանը մասնակցել է 31 խաղի և դարձել 11 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ: