ԱՆ-ից հետ կվերցվի և կօտարվի 26 ծառայողական ավտոմեքենա
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից հետ կվերցվի 26 ծառայողական ավտոմեքենա: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 9-ի օրակարգում:
Նախագծով՝ ԱՆ-ին ամրացված տրանսպորտային միջոցները կամրացվեն «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ հետագայում օտարելու նպատակով:
Մեկ այլ նախագծով նախատեսվում ՀՀ կառավարության աշխատակազմին ամրացված 15 ծառայողական ավտոմեքենա օտարել: