Գևորգ Կոստանյանը նոր տեղակալ ունի
Սարգսյանի հրամանագրով Դավիթ Մելքոնյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրում ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով եւ հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ.
Դավիթ Մելքոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ»: