Թող հանգիստ նստեն և քիթ չխոթեն. Շարմազանով (տեսանյութ)
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ քաղաքական ուժերն իրավունք չունեն դատապարտել կամ խառնվել ԼՂՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին, որովհետև ԼՂՀ-ն ինքնիշխան պետություն է: ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստը ՀՀ-ի կողմից դատապարտելու վերաբերյալ հարցին, Շարմազանովը վրդովված պատասխանեց.
«Արցախն անկախ երկիր է, ժողովրդավարական երկիր է և Արցախի հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները և համապատասխան իրավաբանական մարմինները հանդես են եկել համապատասխան հայտարարությամբ: Շատ լավ կլինի, որ ՀՀ բոլոր քաղաքական ուժերը հանգիստ նստեն իրենց տեղը և իրենց քիթը չխոթեն Արցախում ընթացող պրոցեսներին»,- ասաց Շարմազանովը:
Շարմազանովը նաև թվարկեց այն տարբերակը, թե որ դեպքում կարող են ՀՀ քաղաքական ուժերը միջամտել Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, իր լեզվով ասած` երբ կարող են «հանգիստ չնստել և քիթը խոթել:
Առավել մանրամասն` Newspress.am-ի տեսանյութում: