Է. Շարմազանովը արգելում է քիթ խոթել
Այսօր Աժ փոխխոսնակ Է. Շարմազանովը նորից խոսեց, բայց այս անգամ ԱԺ փոխխոսնակը հորդորում էր` երբ, որտեղ պետք է քիթ խոթել:
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծի վերաբերյալ տարբեր ուժերի հայտարարություններին` նշել է, որ Արցախն անկախ երկիր է, ժողովրդավար երկիր է, և շատ լավ կլիներ, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերը հանգիստ նստեն իրենց տեղը և իրենց քիթը չխոթեն Արցախում ընթացող պրոցեսներում:
Այսօր Հայկ Խանումյանի ծեծին անդրադարձել էր նաև ՄԻՊ-ը, ՄԻՊ գրասենյակից Newspress.am-ի հարցին, թե արդյոք Արմեն Թաթոյանի կողմից Հայկ Խանումյանի ծեծը դատապարտելը չի՞ ենթադրում քիթը խոթել Արցախում ընթացող պրոցեսների մեջ, ինչպես հայտարարել էր Շարմազանովը, ՄԻՊ-ից փոխանցեցին, որ ԱԺ փոխնախագահի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունները տրամագծորեն այլ հարթություններում են:
Շարմազանովի` «քիթ խոթելու արգելքին» անդրադարձել է նաև իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ով իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ուղղակի աննախադեպ է: ՀՀԿ-ի խոսնակը մյուս կուսակցություններից պահանջում է քթները չխոթել Ղարաբաղի ներքին հարցերի մեջ: Հրաշք, «մե ծափ, մե ուրախութին»: Հետաքրքիր է, քանի կուսակցություն քիթ ունի, կամ քանի կուսակցություն իր քթի տերն է․ և հիմա ըստ Շարմազանովի, ավելի ճիշտ առանց Սերժի հրահանգի է քիթն օգտագործում, թե՞ ոնց…: