Թուրքիայի պահանջները Բունդեսթագից և հայտարարություններն անհասկանալի են. Մերկել
Անհասկանալի Թուրքիայի կողմից Բունդեսթագի պատգամավորների նկատմամբ հնչեցված մեղադրանքները այն բանի համար, որ նրանք ընդունել են բանաձև, որով ճանաչել են 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում կատարված ցեղասպանությունը: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:
«Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևի հետ կապված` հայտնի է, որ երկու տարբեր կարծիքներ կան` Բունդեսթագի պատգամավորների մեծամասնության և թուրքական կողմի: Ես անձամբ շարունակելու եմ հանդես գալ Հայաստանի և Թուրքիայի միջև անմիջական բանակցությունների օգտին: Բունդեսթագի պատգամավորներն ազատ ընտրված պատգամավորներ են, առանց բացառության, և հայտարարությունները, որոնք արվում են Թուրքիայի կողմից, ես համարում եմ անհասկանալի»: