Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերըՌոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը»Սարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՓաշինյանը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵԱԶԲ-ն գործընկերների հետ Հարավային Կովկասի երկրներում նոր ուղղակի ներդրումների հիմնադրամ կստեղծիՉնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանԻրանին խորհուրդ կտայինք զբաղվել սեփական երկրի խնդիրներով և չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին. Ադրբեջանի կրթության նախարարությունՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԿիևում նշել են Ռուսաստանի հետ խաղաղության կնքման գլխավոր պայմանըՀայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱրարատ Միրզոյանը կարևորել է ԵՄ առևտրային ինքնավար միջոցների ընձեռած հնարավորությունների իրացումըՀալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում ենԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններԱնհասկանալի է Շիրակի մարզպետի հրապարակման մեջ «Իվանների» մասին հիշատակումը․ ՌԴ դեսպանատունՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերԵրթևեկության կանոնների խախտումը չի կարող անհետևանք և անվճար լինել․ Արփինե ՍարգսյանՊարզեցվել է հայտարարագրերի լրացման գործընթացը. սահմանվել են չհարկվող եկամուտների տեսակներ (տեսանյութ)Եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին․ ՇարմազանովԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել է
Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր այցելել է «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոն՝ պլանային հետազոտության
Արխիվ

Արամ Հարությունյանը կձերբակալվի՞

ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը հայտարարագրել է իր ունեցվածքը, ըստ որի, նրա դրամական միջոցները կազմել են 923 հազար 324 դոլար և 2 հազար 244 եվրո:

Բնապահպանության նախկին նախարարը հայտարարագրել է երեք ձեռնարկությունում մոտ 13 մլն դրամ արժողությամբ բաժնետոմս, իսկ որպես եկամուտ հայտարարագրել է վարձակալությունից ստացված 2 մլն 300 հազար դրամ, 2 մլն 225 հազար դրամ էլ իբրև շահաբաժինը, 5 մլն 533 հազար դրամ էլ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսավճար:

Նշենք, որ վերջերս մամուլում շրջանառվում էր, որ Արամ Հարությունյանն ընդգրկված է օֆշորում գրանցված ընկերությունների ցուցակում, որին ի պատասխան` Արամ Հարությունյանը հայտարարում էր, որ եթե անգամ այդ ցուցակում Հայաստանի որևէ քաղաքացի կա՝ Արամ Հարությունյան անունով, ապա նրա հետ ես ոչ մի առնչություն չունեմ: Այսքանը:

Մամուլը դեռևս 2014թ. էր գրել Լոնդոնում թանկարժեք անշարժ գույք ձեռք բերելու` այն ժամանակ դեռևս Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի ձեռքբերման մասին:

«Հրապարակ» թերթի տեղեկություններով` քննչական ծառայությունը դեռևս 2015թ. օգոստոսից քննում է գործարար Սիլվա Համբարձումյանի հաղորդումը, որտեղ նա հայտնել է, որ 2008թ. 10 հանքի շահագործման լիցենզիա ստանալու համար 14 մլն. դոլար կաշառք է տվել բնապահպանության նախարար Հարությունյանին։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կասեցրել է լիցենզիաները, Արամ Հարությունյանն էլ ձեռքերը լվացել է, ինչից հետո տիկինը դիմել է իրավապահներին։ Այս գործի մասին տեղյակ է նաև Սերժ Սարգսյանը, որը ՀՔԾ-ին հանձնարարել է քննել՝ օրենքի տառը պահպանելով։ Մոտ 1 տարվա քննությունից հետո, այժմ նոր զարգացումներ են սպասվում, այդ թվում՝ ձերբակալություններ։

Թեև 14 մլն դոլարի կաշառքը ևս Արամ Հարությունյանը հերքել է, սակայն, կարծես թե Արամ Հարությունյանի անվան շուրջ ինչ-որ աշխույժ ֆինանսական իրարանցում է. կա’մ կաշառք է, կա’մ օֆշոր, կա’մ թանկարժեք ձեռքբերում: Չմոռանանք, որ Արամ Հարությունյանը երկար տարիներ զբաղեցրել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, որը համարվում է եկամտաբեր նախարարական պորտֆելներից մեկը:

Նշենք, որ ցանկացած այլ երկրում նման հարուստ կենսագրություն ունեցող պաշտոնյայով ոչ միայն իրավապահները վաղուց զբաղված կլինեին, այլև այլ պետական պաշտոններ հաստատ չէր վարի և ըստ երկրի ավանդույթների` համապատասխան պատիժներ կկիրառվեր: Իսկ եթե որևէ պաշտոնյայի շուրջ օղակը նեղանում է, ապա դա ոչ թե կապված է նրա ֆինանսական, այլ պաշտոնական մեղքերի հետ: