Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերըՌոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը»Սարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՓաշինյանը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵԱԶԲ-ն գործընկերների հետ Հարավային Կովկասի երկրներում նոր ուղղակի ներդրումների հիմնադրամ կստեղծիՉնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանԻրանին խորհուրդ կտայինք զբաղվել սեփական երկրի խնդիրներով և չմիջամտել այլ պետությունների ներքին գործերին. Ադրբեջանի կրթության նախարարությունՀայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Վանը» հաղթեց «Գանձասարին»ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԿիևում նշել են Ռուսաստանի հետ խաղաղության կնքման գլխավոր պայմանըՀայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱրարատ Միրզոյանը կարևորել է ԵՄ առևտրային ինքնավար միջոցների ընձեռած հնարավորությունների իրացումըՀալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում ենԴատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններԱնհասկանալի է Շիրակի մարզպետի հրապարակման մեջ «Իվանների» մասին հիշատակումը․ ՌԴ դեսպանատունՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերԵրթևեկության կանոնների խախտումը չի կարող անհետևանք և անվճար լինել․ Արփինե ՍարգսյանՊարզեցվել է հայտարարագրերի լրացման գործընթացը. սահմանվել են չհարկվող եկամուտների տեսակներ (տեսանյութ)Եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին․ ՇարմազանովԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել է
Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր այցելել է «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոն՝ պլանային հետազոտության
Տնտեսություն

Կենտրոնական բանկն ստիպել է կառավարությանը գնալ անկման. Հրանտ Բագրատյանը՝ Արթուր Ջավադյանին

Խորհրդարանում շարունակվում է ընթանալ 2015 թվականի բյուջեի կատարողականի քննարկումը, որի շրջանակներում հարակից զեկուցող, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին հարցեր ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Պատգամավորը նկատեց, որ
բյուջեն եկամուտների մասով չի կատարվել առնվազն 7 տոկոս: Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա տնտեսական աճը տարերային
ոլորտներում է, որտեղ էլ գոյություն ունի տարերային վիճակագրություն, և ոչ մի կերպ չես կարող փաստել այդպես է, թե չէ:

Բագրատյանը նշեց, որ հնարավոր չէ, որ արտադրությունն ավելանար երեք տոկոս, եկամուտն ավելանար, իսկ առևտուրը պակասեր 8 տոկոսով, իսկ ներմուծումն ու արտահանումը` 22 տոկոսով:

«Իմ կարծիքով` 2015 թվականը եղել է տնտեսական անկման տարի, և դրա մեղավորներից մեկը Կենտրոնական բանկն է: 2014-ի ավարտին դուք մտցրիք պարտադիր պահուստավորում վարկավորման նկատմամբ: Դուք մինչև հիմա պահում եք, դուք արգելում եք տնտեսությունը վարկավորել և դրա շնորհիվ եք պահում դրամի կուրսը: Այն, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 10-ից իջեցվեց 7.75-ի, ապա դա ոչինչ է ձեր կատարած գործողության նկատմամբ: Վարկավորումը 3.2 տոկոս պակաս է եղել 2015-ին, քան 2014-ին: Կենտրոնական բանկը ստիպել է Կառավարությանը գնալ անկման: Ե՞րբ եք թույլ տալու, որ տնտեսությունն աճի: Ասում եք՝ ավանդներն ավելացել են 11 տոկոս, վարկերը պակասել են: Իրականում ավանդները չեն ավելացել , ի՞նչ եք մտադիր անել այս տարի, ինչքա՞ն եք շարունակելու տրված վարկերի նկատմամբ պահուստավորում անել, այդ գնով կուրսը պահելուն»:

ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ի պատասխան պատգամավորի` ասաց, որ ԿԲ-ն դրամի կուրսի պահմանն ուղղված որևէ գործողություն չի իրականացրել, այլ մշտապես պահպանում է ազատ լողացող փոխարժեքի քաղաքականությունը, և միջամտում է, երբ դրա անհրաժեշտությունը կա, այսինքն` կտրուկ տատանումներ են լինելու:

Ինչ վերաբերում է պարտադիր պահուստավորմանը` Ջավադյանն ասաց. «2014-ի ճգնաժամի արդյունքում մենք բարձրացրինք տոկոսադրույքները հիմնականում երկու գործիքով. լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը բարձրացրինք և պարտադիր պահուստավորման, որը հնարավորություն տվեց ապահովել նաև ֆինանսական կայունությունը:

Դրանից հետո լոմբարտային ռեպոն բերեցինք իր չափի մեջ և բանկերին հնարվորություն տվեցինք պահուստավորելու փողերը:

Ավանդներին վերաբերող հարցին ի պատասխան` Ջավադյանն ասաց, որ մեր դրամային ավանդներն ընդհանուր վարկային կառուցվածքում կազմում են ընդհանուր ավանդների մոտ 28 տոկոսը, իսկ մնացածն արտարժույթային ավանդներն են:« Վարկերի նվազումն էլ կախված է փոխարժեքի հետ, իսկ այդտեղ գրեթե փոխարժեքի փոփոխություն չի եղել, իսկ այս պահին վարկերի աճ ունենք, և ամենակարևորը սպառողական վարկերը կրճատվել են, բիզնեսին տրվող վարկերն աճել են»,- ասաց Ջավադյանը:

Հրանտ Բագրատյանն իր արձագանքում ասաց, որ կարևորն այն է, որ Ջավադյանի խոսքից բխում է, որ ինքն ազդում է փոխարժեքի վրա, անմիջապես չէ, բայց ազդում է: