Գերմանիան պետք է ուղղի իր «պատմական սխալը». Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանն ու այն իբրև «պատմական սխալ» որակել: Այդ մասին TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է ինքը` Չավուշօղլուն:
«Գերմանիան պետք է ուղղի Անկարայի նկատմամբ իր թույլ տված այդ պատմական սխալը: Գերմանիան պետք է հաշվի առնի Թուրքիայի և Գերմանիայում ապրող թուրքերի շահերը` Հայոց ցեղասպանության մասին բանաձև ընդունելու փոխարեն»,- նշել է Մևլութ Չավուշօղլուն:
Հունիսի 2-ին Բունդեսթագն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որին դեմ է քվեարկել և ձեռնպահ մնացել միայն մեկական պատգամավոր: