«Արսենալը» Մխիթարյանին նախընտրում է Մահրեզից. ESPN FC
Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է երկրի նորընծա չեմպիոն Ռիյադ Մահրեզի ծառայություններով: «Զինագործների» տրանսֆերային գլխավոր նպատակը, սակայն, Դորտմունդի «Բորուսիայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է: Այս մասին գրում է «ESPN FC»-ն՝ հղում անելով ակումբում իր աղբյուրին:
«Բորուսիայի» հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար ակումբը պահանջելու է 35 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը դորտմունդյան ակումբի հետ ունի դեռևս մեկ տարվա պայմանագիր, սակայն չի պատրաստվում երկարաձգել այն:
Անցած մրցաշրջանում Բունդեսլիգայում Մխիթարյանն անցկացրել է 31 խաղ, խփել 11 գոլ և 15 գոլային փոխանցում կատարել: