Հուսով ենք` այս հանցագործության բոլոր մեղավորները կբացահայտվեն. «Ժառանգությունը»` Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին
«Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի նկատմամբ երեկ կատարված բռնությունը:
Կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում Հայկ Խանումյանին՝ մաղթելով նրան շուտափույթ և ամբողջական ապաքինում:
«Ժառանգությունն» անընդունելի է համարում քաղաքական պայքարն անօրինական գործողություններով, բռնությամբ փոխարինելու ցանկացած փորձ:
Մենք շարունակելու ենք հետևողականորեն պայքարել մեր իրավունքների համար և կոչ ենք անում իշխանություններին՝ զերծ մնալ քաղաքակիրթ պայքարի իմաստն ու ոգին աղճատող քայլերից: Հուսով ենք, որ այս հանցագործության բոլոր մեղավորներն անհապաղ կբացահայտվեն և կստանան իրենց արժանի պատիժը: