Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Իրանի առաջնությունում
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Իրանում` Թավրիզի «Տրակտոր Սազի» ակումբում: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
25-ամյա պաշտպանը թիմի հետ երկու տարվա պայմանագիր է կնքել:
Անցած մրցաշրջանում «Տրակտոր Սազին» զբաղեցրել է առաջնության 4-րդ հորիզոնականը: