Գողթեցիները հանդիպում են պահանջում Գեղարդալճի ծրագրի պատասխանատուների հետ
Այսօր Կոտայքի մարզի Գողթ համայնքի բնակիչները հերթական անգամ կփակեն Երևան Գողթ ավտոճանապարհը, եթե Գեղարդալճի ծրագրի պատասխանատուները չհանդիպեն գողթեցիների հետ:
Նշենք, որ Երևանի ջրային տնտեսության պետական կոմիտեի Ջրային ծրագրերի իրականացման գրասենյակն իրականացնում է ինքնահոս համակարգով Գեղարդալճից դեպի Կոտայքի մարզի Հացավան, Գեղադիր, Ողջաբերդ, Ձորաղբյուր համայնքերի ոռոգման համակարգի անցկացումը, որով հնարավոր է դադարեցնել Ազատի ջրամբարից մեխանիկական եղանակով ջրառը դեպի այս համայնքներ:
Սակայն Գողթ համայնքի բնակիչները պնդում են, որ Գեղարդալճի ջուրը իրենց մի կերպ է բավարարում և չեն կարող թույլ տալ, որ իրենց դաշտերը մնան անջրդի: