Եվրոպայի առաջնություն. Լիլիթ Մկրտչյանը կես միավորով հետ է առաջատարից
Շախմատի կանանց Եվրոպայի առաջնությունը մոտենում է ավարտին: Կայացել են նախավերջին տուրի պարտիաները:
Մրցաշարի 10-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը հաջողության հասավ լեհ Յոլանտա Զավացկայի հետ պարտիայում և մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ միայն կես միավորով է հետ առաջատարից՝ Աննա Ուշենինայից: Վերջին տուրում միմյանց հետ կմրցեն Մկրտչյանը և Ուշենինան: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ լրատվության բաժնից:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մարիա Կուրսովան և Մարիա Գևորգյանը պարտվեցին, Լիլիթ Գալոյանը հաղթեց: