Զոհրապ Եգանյանը նշանակվեց ՄԻՊ խոսնակ
Նախկին ԿԳ նախարարի նախկին խոսնակ Զոհրապ Եգանյանը նշանակվել է ՄԻՊ խոսնակ: Այդ մասին ասված է Եգանյանի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ:
«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, այսօրվանից ստանձնում եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի խոսնակի պաշտոնը:
Շնորհակալ եմ պարոն Թաթոյանին պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար և հավատացած եմ, որ ՄԻՊ-լրատվամիջոցներ առկա կառուցողական ու սերտ աշխատանքը կշարունակվի»,- ասված է գրառման մեջ: