Որևէ երկրից մենք մեծ ակնկալիքներ չպետք է ունենանք. Վահրամ Բաղդասարյան (տեսանյութ)
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ 2016թ. հունիսի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն տրված 2015թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրին:
Բաղդասարյանի խոսքով` համաձայնագրի հետ կապված ակնկալիքները միշտ ավելին են լինում, բայց կան քաղաքական գործընթացներ և քաղաքական շահեր, որոնք պետք է հաշվի առնել.
«Որևէ երկրից մենք մեծ ակնկալիքներ չպետք է ունենանք: Բազմիցս նշել եմ, որ մեր հույսը պետք է դնենք մեզ վրա և մենք պետք է աշխատենք համաձայնագրերի շրջանակներում, համագործակցենք բոլոր երկրների հետ, ինչը և մենք անում ենք: Մենք այնպիսի ակնկալիքներ չունենք, որ մեր փոխարեն իրենք են հարցեր լուծելու և մեր ճակատագիրը որոշելու, Հայաստանը դրան կողմնակից չէ, սակայն մենք հավատարիմ ենք մնում բոլոր այն կառույցներին, որին անդամակցում ենք»:
Առավել մանրամասն` տեսանյութում: