Կենտրոնի, Շենգավիթի և Ավանի մի շարք փողոցներում գազ չի լինի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վերանորոգման, կարգաբերման և ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հունիսի 7-ին ժամը 08:00-ից մինչև ժամը 20:00-ն գազանջատում կլինի մի շարք փողոցներում։
Կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Մյասնիկյան, Աբովյան, Իսահակյան, Ալեք Մանուկյան, ինչպես նաև Երվ.Քոչարի, Կորի, Տիգրան Մեծի, Արհեստավորների, Նար-Դոսի, Չարենցի 1-ին նրբանցքի, Սարալանջի փողոցներով պարփակված թաղամասերի թվով 7106 բնակիչ բաժանորդների և թվով 224 տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 09:00-ից ժամը 19:00-ն Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 54, 56, 58, 60, 62 բազմաբնակարան շենքերի ու թվով 6 տարբեր նշանակության հանրային օբյեկտների, իսկ ժամը 10:00-ից ժամը 18:00-ն Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 55/5, 55/6, 55/8, 55/11 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: