Հովհաննես Համբարձումյանը` Անգլիայի նորընծա չեմպիոնի ուշադրության կենտրոնում
Հայաստանի ազգային հավաքականի և մակեդոնական «Վարդարի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը հայտնվել է անգլիական ակումբների ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Համբարձումյանի ծառայություններով հետաքրքրված են Անգլիայի նորընծա չեմպիոն «Լեսթերը», «Վեսթ Բրոմվիչը» և «Էվերթոնը»:
«Հաջորդ քայլս Պրեմիեր լիգան է: Գիտեմ` դա քայլ առաջ է ինձ համար: Պատրաստ եմ նոր մարտահրավերի: «Բորուսիայում» Հենրիխ Մխիթարյանի հաջողությունը ցույց տվեց, թե որքան որակյալ ֆուտբոլիստներ կան Հայաստանում: Նրա հաջողությունը շատ դռներ բացեց Հայաստանի հավաքականի մյուս ֆուտբոլիստների համար, որովհետև նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է»,- ասել է Համարձումյանը: