Սուքիասյանները քանդում են. գործը դատարանում է (տեսանյութ)
Խաչատուր Սուքիասյանին (Գռզո) և նրա ընտանիքին պատկանող «Սիլաչի» հյուրանոցի հարևանությամբ ապրող բնակիչներն անհանգիստ են: Հարևանությամբ տարվող շինարարությունը ոչ միայն խաթարում է նրանց անդորրը, այլև վնասում բնակարանները:
Բնակիչները պնդում են, որ դիմել են բոլոր հնարավոր ատյաններին` քաղաքապետարանից մինչև դատարան, սակայն պատասխանը կամ ուշանում է, կամ էլ առհասարակ պատասխան չեն ստանում: Շենքի սեփականատեր Սուքիասյանները, նրանց խոսքով, ասում են` սպասեք:
«Մի քիչ էլ որ մնա, բնակարանից կզրկվենք»,- ասում են բնակիչները, իսկ թե դրա համար ով է պատասխանատու, իրենք էլ չգիտեն:
Իշխանություններից սպասելիքների մասին խոսելիս` հայտնի ֆիլմից մեջբերում են անում և ասում` գուցե վաղը կամ մյուս օրը լավ լինի…