Մխիթարյանի համար «Արսենալը» 20 միլիոն ֆունտ ստերլինգ է առաջարկում
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար պայքարում Լոնդոնի «Արսենալն» առաջ է անցել «Չելսիից»: Այս մասին տեղեկացնում է The Sun պարբերականը:
«Արսենալը» պատրաստ է 20 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել Մխիթարյանի տրանսֆերի համար:
Պարբերականը նշում է, որ ինքը կիսապաշտպանը ավելի հակված է «Արսենալ» տեղափոխվելուն՝ չնայած իր ծառայություններով հետաքրքրված են նաև Լոնդոնի «Չելսին», «Տոտենհեմը», ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի պայմանագիրը դորտմունդյան թիմի հետ ավարտվում է հաջորդ տարի 2017-ին: