ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերըՌոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը»Սարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՓաշինյանը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵԱԶԲ-ն գործընկերների հետ Հարավային Կովկասի երկրներում նոր ուղղակի ներդրումների հիմնադրամ կստեղծիՉնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան Սաղաթելյան
Արխիվ

Կաշառք և գործարքներ` Վարդան Այվազյանի և Արամ Հարությունյանի հետ

«Հրապարակ» թերթը գրել է, որ Հատուկ քննչական ծառայությունը դեռևս 2015թ. օգոստոսից քննում է գործարար Սիլվա Համբարձումյանի հաղորդումը, որտեղ նա հայտնել է, որ 2008թ. 10 հանքի շահագործման լիցենզիա ստանալու համար 14 մլն. դոլար կաշառք է տվել բնապահպանության նախարար Հարությունյանին։

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կասեցրել էր լիցենզիաները, Արամ Հարությունյանն էլ ձեռքերը լվացել է, ինչից հետո տիկինը դիմել է իրավապահներին։ Գործով ապացույցներ են ձեռք բերվել, որոնք վկայում են խոշոր չափի գումարի մուտքն ու ելքը։ Այս գործի մասին տեղյակ է նաև Սերժ Սարգսյանը, որը ՀՔԾ-ին հանձնարարել է քննել՝ օրենքի տառը պահպանելով։ Մոտ 1 տարվա քննությունից հետո այժմ նոր զարգացումներ են սպասվում, այդ թվում՝ ձերբակալություններ:

Քննիչներն ապացուցել են ութ միլիոն կաշառքի փաստը, որ գործարար Սիլվա Համբարձումյանը տվել է Արամ Հարությունյանին` Դուբայում, վեց միլիոնը` Երևանում:

Նշենք, որ այստեղ խնդիրը ոչ միայն այն է, որ Արամ Հարությունյանը 14 մլն դոլարի կաշառք է վերցրել, սա քննարկելու այլ խնդիր է, այլ նաև այն, որ Սիլվա Համբարձումյանը, հասկանալով, որ հանցանք է գործում` կաշառք է տվել:

Այսինքն` յուրաքանչյուրս մեր արդարության ըմբռնումն ունենք, կարող ենք միտումներով կաշառք առաջարկել, ու չստանալու դեպքում դիմել իրավապահներին և խոսել արդարության մասին, իսկ եթե Արմեն Մովսիսյանը չկասեցնե՞ր լիցենզիաները: Սիլվա Համբարձումյանը հանգիստ կշահագործեր հանքերը և, ինչպես ասում են, օֆ էլ չէր քաշի:

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի Սիլվա Համբարձումյանը պնդում էր, որ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանն իրեն 70 հազար դոլար պարտք է։

Ըստ տեղեկությունների` Վ. Այվազյանը «Ջրկապ» հանքավայրը վաճառել է Սիլվա Համբարձումյանին 500 հազար դոլարով: Հետո պարզվել էր, որ հանքավայրի անունն ուրիշ տեղ է, իսկ կոորդինատների տակ հանք չկա։ Ս. Համբարձումյանը վերադարձրել է փաստաթղթերը, իսկ Վարդան Այվազյանը վերադարձրել է 500 000 դոլարը, սակայն 70 հազար դոլարը պարտք է մնացել:

Իսկ 2011թ. գործարար Սիլվա Համբարձումյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում գրավոր հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ 2011 թվականի նոյեմբերի 14-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի սրճարանում, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իրեն ծեծի է ենթարկել: Նույն օրը ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում ևս մեկ գործ է հարուցված Համբարձումյանի այն բողոքի կապակցությամբ, ըստ որի` Սուրիկ Խաչատրյանը իրենից գողացել է 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորում:

Հայաստանում, ինչպես երևում է, գործարարության բաղադրիչն է կաշառքն ու ՀՔԾ-ում հաղորդում տալը, երբ բիզնեսը ցանկալի հունով չի ընթանում: