Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը (տեսանյութ)
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը:
Գրանցվել է 117 պատգամավոր: ԱԺ հինգերորդ գումարման 9-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 8 հարց: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկված է 144 հարց, 32 միջազգային պայմանագիր::
ԱԺ 5-րդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և հունիսի 6-9-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի հունիսի 6-ի նիստում: Կքննարկվի նաև ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարողական հաշվետվությունը: Այն ընդգրվել է ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում` ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ :