Մայրը ծննդաբերել ու վաճառել է դստերը, խաբել, թե երեխան մահացել է (տեսանյութ)
Օրեր առաջ ոստիկանության Աշտարակի բաժնում տվյալներ են ստացվել, որ ոմն Ալլա բժշկական կենտրոններից մեկում աղջիկ երեխա է ունեցել ու բուժքրոջ միջոցով վաճառել նրան ոմն Քրիստինեի:
Ստացված տվյալը համընկնում էր Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի հետ` «Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը»:
Մայիսի 28-ին Ալլան տալիս է բացատրություն. բուժքույրը` 57-ամյա Գոհարիկ Խաչատրյանն էլ բերման է ենթարկվում. ուրվագծվում է երեխայի առքուվաճառքի ամբողջական պատկերը:
Մանրամասները` ոստիկանության տեսանյութում