Ձերբակալվել է Գագիկ Խաչատրյանի եղբորորդին
Նախօրեին ձերբակալվել է ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, ով մինչև վերջերս զբաղեցնում էր ՊԵԿ ներքին անվտանգության պետի պաշտոնը:
Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը ժամանակ առաջ իր դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից:
Այդ փաստը հաստատել էր նաև ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: