Խանջյան փողոցում քամուց 15մ երկաթյա ձող է թեքվել
Հունիսի 4-ին, ժամը 14.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 7 շենքի բակում երկաթյա սյունը (մոտ 15 մ) քամուց թեքվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղք:
Փրկարարներն ապամոնտաժել են սյունը: