Ուկրաինայից կարտաքսեն վրացի հեղինակավոր «օրենքով գողին»
Ուկրաինայում իրավապահ մարմինները ձերբակալել են վրացի քրեական հեղինակություն Ռեզիկո Ջվարսկիին՝ Ռեվազ Ուբիլավային։
СБУ գործակալության փոխանցմամբ՝ «օրենքով գողին» ձերբակալել են հակաիրավական գործունեության ծավալման և քրեական շրջանակներին կոորդինացնելու համար։
Բացի այդ, Ռեզիկո Ջվարսկին անօրինական կերպով է գտնվում Ուկրաինայում։ Նա ապօրինի է հատել Մոլդովայի հետ Ուկրաինայի սահմանը։ Վրացի «օրենքով գողին» կարտաքսեն Ուկրաինայից և կարգելեն մուտք գործել նշված երկիր։