Ծաղկաձորի Կեչառիսի փողոցում օձ է նկատվել
Հունիսի 4-ին, ժամը 12.35-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Կեչառիսի փողոցում օձ է նկատվել, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար արհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները Մ. Թ.-ին պատկանող թիվ 32 տան բակում հայտնաբերել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: