ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերըՌոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը»Սարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՓաշինյանը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵԱԶԲ-ն գործընկերների հետ Հարավային Կովկասի երկրներում նոր ուղղակի ներդրումների հիմնադրամ կստեղծիՉնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան Սաղաթելյան
Սպորտ

Ինձ համար մեծ պատիվ է ամենաերիտասարդ հայ օլիմպիականը լինելը. Գայանե Չիլոյան

Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը բացառիկ են լինելու թե մասնակիցների քանակով և թե խաղարկվող մեդալների թվով: Անկախ Հայաստանի սպորտային պատմության մեջ Օլիմպիական խաղերին կմասնակցի 15 տարեկան մարզիկ, ով կդառնա հայ մարզիկներից ամենաերիտասարդն՝ իրավունք ստացած մասնակցելու ամառային Խաղերին: Գայանե Չիլոյանը վազորդ է և համաշխարհային սպորտի ամենաերիտասարդ օլիմպիականներից մեկը:

Չիլոյանն իր Օլիմպիական ուղեգիրը նվաճեց Արտաշատում կայացած Հայաստանի առաջնության ժամանակ: Մասնագետների կարծիքով` վազորդը մեծ հեռանկարներ ունի, եթե մնա սպորտին հավատարիմ: Ինքը՝ Չիլոյանը, իրատես է, և Ռիոյի Օլիմպիական խաղերից մեծ ակնկալիքներ չունի, բայց, ինչպես ինքն է ասում, Տոկիո-2020-ի համար պայքարելու է բարձր հորիզոնականների համար: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեր ամենաերիտասարդ օլիմպիականը խոսեց մինչ այս ունեցած ձեռքբերումների, օրեր շարունակ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում լինելու և ամառային Օլիմպիական խաղերի մասին:

-Գայանե, գիտեմ, որ մինչև աթլետիկայով զբաղվելը, ծնողներդ քեզ տարել են նաև բալետի: Պատմիր խնդրում այդ մասին:

-Այո, երբ դեռ 9 տարեկան էի մի քանի ամիս գնացել եմ բալետի, բայց հետո չշարունակեցի: Բալետն ավելի դժվար աշխարհ է: Իրանակում ես բալետ չէի էլ սիրում, ծնողներս կամքիս հակառակ էին տարել: Աթլետիկան և բալետ տարբեր բևեռներ են:

-Ինչո՞ւ որոշեցիր վազքով զբաղվել, և ո՞վ քեզ ուղղորդեց:

-Աթլետիկայով մարզվել սկսել եմ 10 տարեկանից: Քանի որ շատ աշխույժ երեխա էի և բակում անընդհատ վազում էի, մորաքրոջս նախաձեռնությամբ սկսեցի վազքով զբաղվել: Հիմա արդեն մարզումներն օրվա հիմնական մասն են զբաղեցնում: Ես կապված եմ մարզիչներիս հետ, մարզվող ընկերներիս հետ: Բայց աթլետիկայի նկատմամբ առավել մեծ սերս կապում եմ մարզիչներիս հետ, քանի որ նրանց ազդեցություն շատ մեծ է:

gayane chiloyan vazq

-200 մետր վազքը քո հիմնակա՞ն ձևն է:

-Այո, 200 մետր, ինչպես նաև 100 մետրը: Սակայն տանել չեմ կարողանում 300, 400 մետր վազքերը (ծիծաղում է):

-Գայանե, դու ընդամենը 15 տարեկան ես, և Հայաստանն ես ներկայացնելու համաշխարհային սպորտի ամենակարևոր մարզական իրադարձությունում, մի՞թե պատասխանատվության զգացումը չի խանգարում:

-Ինձ համար մեծ պատիվ է ամենաերիտասարդ հայ օլիմպիականը լինելը: Սակայն պատասխանատվությունը որպես այդպիսին չի խանգարում: Յուրաքանչյուր մարզիկի համար մեծ երազանք է Օլիմպիական խաղերի մասնակցելը:

-Ինչպե՞ս արձագանքեցին ծնողներդ:

-Եթե անկեղծ, ապա տանն այդքան էլ չեն պատկերացնում օլիմպիական ուղեգիր նվաճելն ինչ արդյունք է: Առավել ուրախ էր մորաքույրս:

-Ի՞նչ ես ակնկալում ամառային այս խաղերից և ի՞նչ ես անելու Ռիոյում:

-Ես և ինձ շրջապատողները հրաշալի գիտակցում ենք, որ 15 տարեկանում Հայաստանի առաջնությունում գրանցածս արդյունքով լուրջ արդյունքներ չեմ գրանցի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում, բայց 2020 թվականի խաղերում պետք է պայքարեմ լուրջ արդյունքների համար: Սակայն մինչ խաղերը, անելու եմ ամեն հնարավոր բան, որ բարձրացնեմ գրանցածս արդյունքը: Իհարկե այս խաղերին իմ մասնակցությունը մեծ փորձ է հետագայի համար: Մեծ ցանկություն ունեմ մասնակցելու բրազիլական կառնավալին:

-Ի՞նչ է փոխվել առօրյայումդ ուղեգիր նվաճելուց հետո:

-Մարզումներիս քանակն ենք շատացրել: Ավելի երկար եմ մարզվում, շատ ավելի մեծ եռանդով, և հիմա անընդհատ լրագրողների ուշադրության կենտրոնում եմ, որը խանգարում է մարզումային ծրագրիս: