Լիլիթ Մկրտչյանն Եվրոպայի առաջնության առաջատարից հետ է կես միավորով
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում կայացան 7-րդ տուրի պարտիաները:
Հայաստանը ներկայացնող մարզիկներից Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան կիսեցին միավորը մրցակիցների հետ: Շախմատի Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը երրորդ տուրն անընդմեջ հաղթանակ տոնեց՝ այս անգամ գերազանցելով վրացի Սոֆիո Գվետաձեին: Լիլիթ Գալոյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց ռումինացի Միհաել Սանդրուին:
Լիլիթ Մկրտչյանն ունի 5 միավոր և առաջատարից հետ է մնում կես միավորով: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: