Մուհամեդ Ալին մահացել է
Հունիսի 3-ին, 74 տարեկանում մահացել է ամերիկացի նախկին բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին: Այդ մասին տեղեկացնում է NBC News-ը։
Մուհամեդ Ալին աշխարհի ամենատիտղոսակիր ու ամենահայտնի մարզիկներից մեկն էր։
Ալին 1960 թվականին դարձել է օլիմպիական չեմպիոն, ծանրքաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն (1964-1966, 1974-1978) և հնգակի «Տարվա բռնցքամարտիկ»։
Կարիերայի ընթացքում մարտել է 61 անգամ, տարել 56 հաղթանակ (37-ը՝ նոկաուտով)։
Հանդես է եկել ծանրքաշային կարգում։