ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու դիմումների ընթացքին կարելի է հետևել առցանց
ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու դիմումների ընթացքին առցանց կարելի է հետևել ոստիկանության կայքում։
«Հարգելի քաղաքացիներ, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը տեղեկացնում է, որ այսուհետ ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու դիմումների ընթացքին առցանց կարելի է հետևել ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական ինտերնետային կայքի «ՀԵՏԵՎԵՔ ՀՀ քաղաքացիություն ստանալուև քաղաքացիությունը դադարեցնելու դիմումների ընթացքին» բաժնում»,- հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։