ՀՀ ՄԻՊ-ը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական ամրապնդման հարցեր
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Արգո Ավակովի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրի ղեկավար Բերնհարդ Ֆրանկլը և ազգային իրավախորհրդատու Մարիա Սիլվանյանը: Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական և գործնական ամրապնդման, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, մասնավորապես՝ մարզային ստորաբաժանումների կարողությունների զարգացման հարցեր:
Կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող և երկուստեք առաջնահերթություն ունեցող մի շարք ոլորտներում ամրապնդել և ընդլայնելփոխգործակցությունը:
Դեսպան Ավակովը, կարևորելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ու նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը, պատրաստակամություն է հայտնել քննարկել հարցերերկկողմ համագործակցության շրջանակներում:
Պաշտպան Արման Թաթոյանն իր հերթին ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կարողությունների ամրապնդման գործում ԵԱՀԿ գրասենյակի դերը, ինչպես նաև հաստատել իր պատրաստակամությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրեր նախաձեռնելու: