Բակո Սահակյանը և հայ բարերարները քննարկել են Արցախում մի շարք բարեգործական ծրագրեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին ընդունել է ԱՄՆ-ից և ՀՀ-ից ժամանած մի խումբ հայ բարերարների: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Քննարկվել են Արցախում մի շարք բարեգործական ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել սոցիալական ոլորտի խնդիրներին:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարներին Արցախի զարգացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար՝ այն համարելով կարևոր և պահանջված:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք: