Սարգսյանն ու Ալիևը կհանդիպեն. կողմերը համաձայն են. ԵԱՀԿ հայտարարությունը
Նախարարները ևս մեկ անգամ ընդգծել են Ղարաբաղյան հակամարտության հարցին խաղաղ կարգավորմանը հավատարիմ մնալու պատրաստակամությունը:
Այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածված հայտարարության մեջ, որով ամփոփվել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` հունիսի 2-ի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի` մայիսի 31-ին կայացած հանդիպումները:
Հանդիպման մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Համանախագահները նախարարներին են ներկայացրել փաստաթղթի նախագիծը, որը վերաբերում է ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակի լիազորությունների ընդլայնմանը և հետաքննական մեխանիզմների ներդրմանը:
«Նախարարները հաստատել են հունիսին նախագահների հանդիպման համաձայնությունը, որպեսզի անցկացվի բանակցությունների հերթական փուլը, և բոլոր կողմերը խաղաղ համաձայնության գան: