ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերըՌոբերտ Ամստերդամ․ «Սա հաղթանակի պատմություն չէ․ պատասխանատու է հենց Փաշինյանը»Սարամեջ գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավորՀարկադիր կատարողի մասնակցությամբ տարածված ձայնագրության դեպքով ծառայողական քննություն կիրականացվիԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՓաշինյանը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵԱԶԲ-ն գործընկերների հետ Հարավային Կովկասի երկրներում նոր ուղղակի ներդրումների հիմնադրամ կստեղծիՉնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան Սաղաթելյան
Քաղաքականություն

Հովիկ Աբրահամյանը չի կտրի այն ծառը, որի վրա նստած է, երբեմն նաև պառկած

«Ստվերը բոլորիս թշնամին է, և պայքարը ստվերի դեմ լինելու է անողոք, անաչառ և հետևողական: Փաստաթղթավորումը պետք է պարտադիր լինի բոլորի համար: Անխտիր: Ուզում եմ ևս մեկ անգամ հայտարարել՝ ամեն ոք բարեփոխումները պետք է սկսի իրենից: Առավել խստապահանջ եմ լինելու իմ մերձավորների նկատմամբ: Եվ պահանջելու եմ նույնը կառավարության բոլոր անդամներից»:

Եվ ո՞վ է նա, իհարկե ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, երբ դեռ նոր էր ստանձնել վարչապետի պաշտոնը:

Վարչապետի պաշտոնն ստանձնելուց խորհրդարանում Հովիկ Աբրահամյանը ՀՀ Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ կառավարության ծրագիրը և խոսեց ստվերի մասին: Օրեր առաջ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց Հայաստանում մենաշնորհի բացակայության մասին: Ստվերի դեմ պայքարից մինչև մենաշնորհի հերքում Հովիկ Աբրահամյանի համար մեկ քայլ էր:

Պարտադիր է, բայց ոչ պարտադրված, մենաշնորհ չէ, կենտրոնացվածություն է, սպիտակ չէ, սև էլ չէ, ժողովուրդը սխալ է ընկալում, սիրուն չէ, բայց գեղեցիկ է: Հայոց լեզուն հարուստ է, իսկ Հովիկ Աբրահամյանը կարող է շարքը շարունակել իր պաշտոնավարման ողջ ընթացքում:
Մենաշնորհների հերքումը Հայաստանում հաստատում է վարչապետի անկարողության մասին, սեփական շահի համար պետական շահը ոտնատակ տալու մասին, բացի այդ, անտեսել սեփական խոստումը, որն արվել է ԱԺ ամբիոնից:

Առհասարակ Հովիկ Աբրահամյանը կամաց-կամաց վերածվում է ֆիգուրի, ով ինքնահաստատաման վայր է ընտրել կառավարության նիստերի դահլիճը և նախարարներից ոմանց, փոխնախարարների վրա մունաթ գալով փորձում է ինքնահաստատվել: Գուցե այդպես ձեռնտու է Հովիկ Աբրահամյանին՝ հնարավորինս եկար մնալ սեփական աթոռին, բայց երկրին ձեռնտու չէ, որովհետև երկրի տնտեսության թիվ մեկ վտանգը՝ մենաշնորհը կառավարության ղեկավարը նույնիսկ չի տեսնում, էլ ուր մնաց պայքարի դրա դեմ:

Ի վերջո, երևույթը մեկն է, դա մենաշնորհ կկոչես, կենտրոնացվածություն, թե հովվի շուն, էական չէ, կարելի է անգամ ադամանդ կոչել, միևնույն է, դրանից ոչինչ չի փոխվում, միևնույն է, դրանից տուժում է, մեռնում է պետությունը:

Ավստրիացի գրող, գրաքննադատ Ստեֆան Ցվայգը քաղաքականության մասին լավագույն նկարագիրն է տալիս, ինչպես հաղթել. «Քաղաքականության մեջ անշտապ համառությունը գերազանցում է անսանձ ուժին, հանգամանորեն մշակված պլանը` հանկարծածագ պոռթկմանը, իրավապաշտությունը` ռոմանտիկային»:

Այնպես որ հանեք ձեր միջի ռոմանտիկան առ ձեր անձը և վազեք, որովհետև անգամ քայլելով տեղ չեք հասնի, ուշացել եք: Եվ ամեն լուսաբացին աղոթքի նման պետք չէ կրկնել՝ ժամանակն է այս անել, ժամանակն է այն անել, ժամանակն անցել է, անցել է անգամ ձեր ժամանակը, պարզապես բոլոր ժամանակերում բաց է ձեր ախորժակը: Գուցե Հովիկ Աբրահամյանին ձեռնտու է հերքել անհերքելին, որովհետև դա կարող է, իսկ այ մենաշնորհի դեմ պայքարելը դժվար է:

Ի վերջո, ոչ ոք չի կտրում այն ծառը, որի վրա նստած է ինքը, երբեմն նաև պառկած: