Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրըՈւշակովը Պուտինի առաջիկա շաբաթը «գերհագեցած» է անվանելՎրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարներն առաջին համատեղ հանդիպումն են անցկացրելՇուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ ՎարդանյանՌԴ-ն Թուրքիայի հետ քննարկում է Սև ծովով հացահատիկի փոխադրման անվտանգության ապահովման հարցըԹմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրևանի և Լիոնի ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանը և «ԴԵԿՐԱ»-ն քննարկել են ճանապարհային անվտանգության բարելավման հարցերը
Արխիվ

Ամուսինը կնոջը ստիպել է հաղորդում տալ այն մասին, որ ոստիկանն իրեն բռնաբարել է. ՀՔԾ

2015թ. նոյեմբերի 11-ին քաղաքացի Գոհարիկ Ս.-ն ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2013թ. մարտի 17-ին՝ ՀՀ Կոտայքի մարզի Ալափարս գյուղում, մոր կազմակերպմամբ ոստիկանության ծառայող Արթուր Բ.-ն ընկերոջ հետ իրեն բռնաբարել են: Այս մասին հայտնում են ՀԾ մամուլի ծառայությունից:

Այնուհետև 2013թ. նոյեմբերի կեսերին Նոր Հաճըն քաղաքում նույն անձինք ավտոմեքենայի սրահում իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կատարել, որից հետո ոստիկանության ծառայող Արթուր Բ.-ն իրեն թմրանյութ է տվել՝ այն ամուսնու ավտոմեքենայում տեղադրելու համար՝ վերջինիս բռնելու և քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Գոհարիկ Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 139-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են վերջինիս հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:

Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ոստիկանության ծառայող Արթուր Բ.-ի կողմից սեռական անձեռնմխելիության և պետական ծառայության դեմ  ուղղված հանցանքներ կատարելու, ինչպես նաև մոր՝ Զոյա Ս.-ի կողմից դրան հանցակցելու վերաբերյալ Գոհարիկ Ս.-ի հայտնած տեղեկությունները մտացածին են և իրականությանը չեն համապատասխանում:  Մասնավորապես՝ պարզվել է, որ Գոհարիկ Ս.-ի ամուսինը՝ Արթուր Ա.-ն, կնոջը կասկածելով Արթուր Բ.-ի հետ սիրային կապ ունենալու մեջ, վերջինիցս վրեժխնդիր լինելու նպատակով, հոգեկան և ֆիզիկական հարկադրանք գործադրելով՝ Գոհարիկ Ս.-ին դրդել է սուտ մատնության:

Ամուսնուց վախենալով՝ վերջինս 2015թ. նոյեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնում իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ հայտնելով՝ կատարել է սուտ մատնություն, որը զուգորդվել է ծանր հանցագործության մեջ մեղադրելով:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Արթուր Ա.-ի գործադրած հոգեկան և ֆիզիկական հարկադրանքի ազդեցության տակ Գոհարիկ Ս.-ն 2016թ. հունվարի 29-ին՝ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում, այնուհետև 2016թ. մարտի 16-ին՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, դարձյալ իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկություններ հայտնելով՝ սուտ մատնություն է կատարել, որը զուգորդվել է եղբորը և նույն Արթուր Բ.-ին ծանր հանցագործության մեջ մեղադրելով: Մասնավորապես՝ Գոհարիկ Ս.-ն հայտնել է, թե, իբր, 2013-2015թթ. ընթացքում իրեն ու եղբորը ներգրավելով հանցավոր գործունեության մեջ՝ Արթուր Բ.-ն իրենց թմրամիջոցներ է տվել, որոնք դրել են իրենց տան հյուրերի հագուստներում և ավտոմեքենայում, որից հետո Արթուր Բ.-ն վերջիններիս դրսում բռնել եւ պատասխանատվությունից ազատելու դիմաց նրանցից գումար է շորթել:

Այս կերպ՝ Գոհարիկ Ս.-ն ոստիկանության ծառայող Արթուր Բ.-ին անհիմն մեղադրել է ծանր հանցագործության կատարման մեջ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել ոստիկանության ծառայողի կողմից հանցագործություն կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:

Միաժամանակ ակնհայտ սուտ մատնություն կատարելու եւ սուտ մատնությանը դրդելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 38-333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: